Միջազգային

2015-ի հունվարի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստան կարող են մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով

2015 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիները Ռուսաստան կարող են մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով: Այս նոր սահմանափակումն ապրիլի 18-ին քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին: Այս սահմանափակումը, սակայն չի տարածվի այն երկրների քաղաքացիների վրա, որոնք կմտնեն Մաքսային միության մեջ: «Ներկայումս ԱՊՀ երկրների քաղաքացիների մեծ մասը Ռուսաստան է մուտք գործում ազգային անձնագրով, ինչը հաշվառման հետ կապված խնդիրներ է ստեղծում»,-պարզաբանել է Ռոմոդանովսկին՝ առաջարկելով այդ փոփոխությունը կյանքի կոչել կես տարի հետո:

«Կես տարին շատ կարճ ժամանակ է, որի ընթացքում մեր գործընկեր երկրները չեն հասցնի անհրաժեշտ քանակությամբ արտասահմանյան անձնագրեր տպագրել իրենց քաղաքացիների համար»,-առարկել է Պուտինը: Ի վերջո, նրանք համաձայնել են սահմանափակումների կիրառումն սկսել 2015-ի հունվարի 1-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button