Սպորտ

Տարոն Մարգարյանը՝ Նորք- Մարաշում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Երևանի գործող քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ Նորք-Մարաշ վարչական շրջանում էր:

Նորք-Մարաշ համայնքում Տարոն Մարգարյանը նախ այցելեց Սուրբ Աստվածածին եկեղեցի, մոմ վառեց, ապա նաեւ ծաղիկ զետեղեց ու հարգանքի տուրք մատուցեց եկեղեցու բակում հանգչող Արմենակ Արմենակյանի շիրմին:

Համայնքի բնակիչների հետ հանդիպումներում Տարոն Մարգարյանը ներկայացրեց անցած 4 տարիների ընթացքում մայրաքաղաքում ու մասնավորապես Նորք-Մարաշ համայնքում իրականացված աշխատանքները:

Back to top button