ԿարևորՄիջազգային

Հերթական միջադեպը Բոստոնում, այս անգամ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում.զոհվել է մեկ ոստիկան

Անհայտ անձը հինգշաբթի երեկոյան կրակ է բացել Բոստոնի արվարձանում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տարածքում: Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործին,-հայտնում է ITAR-TASS-ը: Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան: Համալսարանի ղեկավարությունը բոլոր ուսանողներին հաղորդագրություն է ուղարկել՝ խնդրելով մինչ իրադրության կարգավորումը հաստատությունից դուրս չգալ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, որը աշխարհում լավագույններից մեկն է, սովորում է շուրջ 11 հազար մարդ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button