ԿարևորՄիջազգային

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունները Մասաչուսեթսում չեղյալ են հայտարարվել

Հայոց ցեղասպանության հիշատակի արարողութունները, որոնք պետք է անցկացվեին այսօր Մասաչուսեթսի նահանգային օրենսդիր չեղյալ են հայտարարբել Բոստում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, հայտնում է Armenian Weekly- ն։

Ամերիկյան ոստիկանությունը Բոստոնի արվարձաններում իրականացնում է մասշտաբային գործողություն՝ օրերս մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալներից մեկին գտնելու համար:

Իրավապահները հայտարարել են, որ հաջողվել է պարզել փախուստի մեջ դտնվող հանցագործի ինքնությունը, նա Հյուսիսային Կովկասից է՝ 19-ամյա Ջոհար Ցարնաևը:

Եվս մեկ կասկածյալի ոստիկանությունն սպանել է փոխհրաձգության արդյունքում։ Հանցագործներն իրավապահների ուղղությամբ նռնակներ են նետել՝ սպանելով մեկ և ծանր վիրավորելով ևս մեկ ոստիկանի:
Ավելի վաղ իրավապահները հրապարակել էին կասկածյալների ֆոտոռոբոտները և նախազգուշացրել. հանցագործն, ում այժմ փնտրում են իրավապահները զինված է և շատ վտանգավոր:
Բնակչությանը հնարավոր վտանգներից զերծ պահելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Բոստոնի արվարձաններում մետրոյի և վերգետնյա հասարակական տրանսպորտի աշխատանքը: Մարդկանց հորդորել են տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։

Բոստոնում նախօրեին հրաժեշտ են տվել ահաբեկչության երեք զորհերին։

Նրանց հրաժեշտ տալու համար Բոստոն են ժամանել նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button