ԿարևորՔաղաքական

Հայաստանը ԵՄ հետ կնքեց հետընդունման համաձայնագիրը

Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը:

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանը շեշտեց. «Մենք ակնկալում ենք 2012թ. դեկտեմբերին ստորագրված մուտքի արտոնագրի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի շուտափույթ վավերացումը Եվրոպական Միության կողմից, որը հնարավորություն կստեղծի բանակցություններ սկսել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ»:

Նույն օրը տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի  և Ընդլայնման ու հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն անդրադարձան արդեն ստորագրված մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ռեադմիսիայի մասին համաձայնագրերին, ինչպես նաև ավարտական փուլում գտնվող Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում բարեփոխումների աջակցության դոնորների համաժողովի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:

Բանակցությունների օրակարգում էին սեպտմբերին Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button