Մշակույթ

Երեւանը գրքի մայրաքաղաքի տիտղոսը հանձնում է Բանկոկին

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Թաիլանդի մայրաքաղաք, որետղ ապրիլի 23-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը կփոխանցի Բանկոկին։ Իսկ երեւանի քաղաքապետարանում վաղը դրան նվիրված հանդիսավոր միջոցառում է կազմակերպվում, որին կմասնակցեն գրքի համաշխարհային նախկին 12 մայրաքաղաքների ներկայացուցիչները։

2012 թվականին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում ավելացել է ընթերցասերների թիվը, գրադարանները համալրվել են նոր ֆոնդերով, տպագրվել են բազմաթիվ հեղինակների ստեծագորություններ, այսօր ասել է Երեւանի քաղաքապետի մշակույթի գծով խորհրդական Արամ Սուքիասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button