ԿարևորՔաղաքական

Տիգրան Սարգսյանը՝ կրկին վարչապետ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Տիգրան Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը կշարունակեն պաշտոնավարել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։
Սերժ Սարգսյանը հայտարարել է նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին և ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին իրենց պաշտոններում վերանշանակելու մասին։

Հայաստանի կառավարությունը հրաժարական էր ներկայացրել 2013 թ. ապրիլի 9- ին՝ ՀՀ նախագահի պաշտոնակալության արարողությունից հետո Սահմանադրության 55- րդ հոդվածի համաձայն։

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2008թ.-ի ապրիլի 9-ին: Նա Հայաստանի երրորդ հանրապետության 12-րդ վարչապետն է:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button