ԿարևորՄիջազգային

Հզոր պայթյուն՝ Տեխասի պարարտանյութի գործարանում.զոհվել է առնվազն 70 մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգի Ուեթս քաղաքում պարարտանյութերի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 60-70 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով KWTX տեղական հեռուստաալիքին։Վնասվածքների մեծ մասը բեկորային են։ Մարդիկ վնասվել են պատուհանների, դռների և այլ առարկաների կտորներից։Պայթյունից հետո հրդեհը տարածվել է նաև շինության հարևանությամբ գտնվող դպրոցի և ծերանոցի շենքերի վրա։

Ավելի վաղ նշվում էր, թե վերջինը վնասվել կամ քանդվել է պայթյունի հետևանքով, իսկ բնակիչները, հավանաբար, մնացել են փլատակների տակ։Դեպքի վայրում աշխատում է ավելի քան երկու տասնյակ շտապ օգնության բրիգադներ։ Վիրավորներին տեղափոխելու համար առնվազն 12 ուղղաթիռ է բերվել։Երկրորդ պայթյունի սպառնալիքի պատճառով քաղաքի բոլոր բնակիչներին՝ մոտ 2700 մարդ, տարհանում են։

Back to top button