Քաղաքական

ՀԱԿ- ը ագրեսիվ քարոզարշավ կտանի

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրությունները  բացառիկ հնրարավորություն են փոխելու իրավիճակը երկրում. այսպիսին է ՀԱԿ-ի կարծիքը: Ակտիվ մարտ, ագրեսիվ ընտրարշավ, վեց կետից բաղկացած քաղաքական ծրագիր, որով Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին և հաղթանակի դեպքում կլուծի խնդիրները, այսօր հայտարարել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Ըստ Զուրաբյանի`քաղաքական պայքարը կտեղափոխվի ավելի քաղաքակիրթ մրցակցության դաշտ և ընդդիմությունն ու իշխանությունը կխոսեն կոնկրետ փաստերով: Վստահ է, որ այս դեպքում կլինի ոչ թե խոսքի,  այլ գործի կռիվ: Իսկ ստեղծված նոր համակարգում ավելի ազատ կշնչի քաղաքացին,  բիզնեսն ու գործարարը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button