ԿարևորՔաղաքական

Արմեն Աշոտյան.«Իմ մասին հոգ մի տարեք» (Լրացված)

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Մամուլում շրջանառվող պաշտոնակություններին ու նոր նշանակումներին կառավարության նիստից հետո այսօր հումորով է արձագանքել կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել նրանցից, ովքեր հետաքրքրված են իր հետագա պաշտոնավարման հարցերով, միաժամանակ խնդրել է «հոգ չտանել» այդ մասին: Կառավարությունն այսօր որոշել է խիստ վերահսկողություն իրականացնել գերատեսչություններում ամեն տարի կրկնվող գնումների նկատմամբ: Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ, «կոպիտ ֆիլտր է» կիրառվելու, քանի որ, վերահսկող մարմինները պարզել են՝ կրկնվող գնումներն ավելի բարձր գին ունեն, քան նույն ապրաքատեսակը, որը վաճառվում է խանութում: Նրանք, ովքեր կցանկանան առանձնահատուկ գրիչ ունել, պետք է հիմնավորում ներկայացնեն: Գերատեսչությունների ղեկավարներն անձամբ են գնումների գործընթացը վերահսկելու: Կառավարության շենքի առջև այսօր կրկին բողոքի ակցիա է անցկացվել:

«Bounjour» իսկ հայերեն թարգմանությամբ «Բարև Ձեզ» Կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր այսպես ողոջնեց լրագրողներին, թերևս հումորով ակնարակելով մամուլում վերջին շրջանում պտտվող այն խոսակցություններին, համաձայն որոնց Աշոտյանը նշանակվելու է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան. «Գիտեք, երբ որ նման լուրեր առաջին անգամ շրջանառվեցին, ես մտածեցի կատակ է, բայց երբ որ մամուլը կրկնում է, երևի շատ է ցանկանում կամ ազատվել ԿԳՆ-ից, մեկ այլ՝ իր ավելի ու առավել սիրված գործչի համար, կամ էլ շատ է ցանկանում, որպեսզի իմ ֆրանսերենի իմացությունը կարողանամ դրսևորել և ծառայեցնել ՀՀ արտաքին քաղաքականությանը»:

ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց, որ նոր կառավարության ձևավորմանը մնացել է քսան օր, իսկ նրանցից, ովքեր մտահոգ են Աշոտյանի հետագա պաշտոնավարման ճակատագրով, պարզապես շնորհակալություն հայտնեց՝ կոչ անելով «Իմ մասին, որ հոգ եք տանում, շնորհակալ եմ, մի’ տարեք»:

Կարճատև զրույց ԿԳՆ պաշտոնակատարի հետ լրագրողներն ունեցան կառավարության նիստից հետո, իսկ գործադիրն այսօր ի թիվս մի շարք հարցերի, որոշեց այսուհետ խիստ վերահսկողություն իրականացնել գերատեսչություններում ամեն տարի կրկնվող գնումների նկատմամբ: Թուղթ, գրիչ, մատիտ, միս, մակարոն, պարզվում է այս և մյուս ապրանքատեսակները գերատեսչությունները մրցույթներով ավելի բարձր գնով են ձեռքբերում, քան դրանք վաճառվում են խանութներում, մինչդեռ տրամաբնորեն պետք է հակառակը լիներ: «Կոպիտ ֆիլտր» վարչապետի պաշտոնակատարն այսպես բնորոշեց կրկնվող գնումների նոր մեխանիզմը:

«Ամեն մեկի համար ֆիքսում ենք երեք-չորս տիպ, իրավունք չունենք մենք մշտապես կրկնվող այդ ապրանքները առնել: Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել, կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա, ինչու մեկ էլ այս տարի որոշեցիք շատ սպեցիֆիկ թուղթ առնել, որը շատ ավելի թանկ է կամ մեր այս տիպալոգիայից տարբերվում է: Դա հինավորում պետք է պահանջի, իսկ եթե ոչ, ապա ստանդարտ ամեն տարի թուղթ ենք ձեռքբերում, գրիչ, ուրեմն նույն ապրանքը տիպալոգիաներով ֆիքսում ենք: Ինչու է կարևոր տիպալոգիան, որովհետև շատ հաճախ դրա վրա խաբեություն է գնում: Առնելու ենք ստանդարձ ապրանքատեսակներ, եթե միս ենք առնելու, եթե միս ենք առնելու այս չորս բտեսակն է, որ թվարկված է, եթե մակարոն ենք առնում, այս տեսակն է, թանկ մակարոն չենք առնելու»:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նոր մեխանիզմը գնումների համակարգը հստակեցնելու բավականին լուրջ գործընթաց է համարում, մեծ գնումներ չեն կատարում, պատրաստակամ են շարժվել ընդունված ընթացակարգերով: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի շուրջ մեկ միլիարդ գնումների արդյունքում շուրջ 150 մլն դրամի խնայողություններ են ունեցել: Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին մայրաքաղաքում տեսասկավառակներ վաճառող փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նրանք միաբերան պնդում էին, որ իրենց պարտադրվել է վաճառք իրականցնել միայն աքցիզային դրոշմակնիքներով, որոնք չեն կարողանում ձեռքբերել: Նրանց մտահոգում էր նաև այն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց դեռ չվաճառված CD- ին ու DVD-ներին, որոնք այլև չեն կարող վաճառել:

Բողոքի ակցիայի մասնակիցները ասացին, որ մինչ այժմ վաճչառք են կազմակերպել առանց աքցիզային դրոշմակնիքների, նրանք նաև չմոռացան շեշետլե, որ իերնց փոքր ու մջիին բիզնեսի ներկայացուցիչներ են, ունեն վարկեր, ուստի և չեն կարող երկար ժամանակ առանց աշխատանքի մնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button