Քաղաքական

Քննարկել են ռազմական համագործակցության խնդիրները (ֆոտոշարք)

Ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարներն են այսօր Մոսկվայում քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն։ Նրանք կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները և հեռանկարները։

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման դրական միտումները և հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ մեկնել է այսօր։

Ցուցադրել ավելի
Back to top button