Միջազգային

«Քարե երազները» անհանգստացնում է ադրբեջանցի չինովնիկներին

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը կարող է ապագայում մեծ վնասներ հասցնել ադրբեջանական ժողովրդին եւ պետական ու ազգային շահերին, ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական- քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը։

Նա այսպես է բնորոշել Այլիսլիի գրքի հայերեն թարգմանության փաստը։

«Ադրբեջանի ապագա սերունդները կտառապեն այս նողկալի աշխատանքի հետեւանքներից»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հայկական կողմը միշտ կօգտագործի վեպը Ադրբեջանի դեմ։

Back to top button