ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիներին՝ նրանց նոր տարվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին նրանց Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, և որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները»,-եզդիների Նոր տարվա կապակցությամբ եզդի համայնքին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Հանրապետության նախագահը: 

Ցուցադրել ավելի
Back to top button