Հասարակություն

Շահեն Մեղրյանն իր ընկերների հետ զոհվեց 20 տարի առաջ այս օրը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Այսօր լրացավ արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի մահվան 20-րդ տարելիցը, ինչի առիթով  Առնո Բաբաջանայանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում տեղի է ունեցել հիշատակի ցերեկույթ։
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը հաջողությամբ ավարտած երիտասարդը կարճ ժամանակում հաջողությունների էր հասել նաև հարազատ Գյուլիստան գյուղում: Սկզբում տնտեսագետ, հետո շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար, Շահումյանի շրջգործկոմի նախագահ…
88-ի ազատագրական շարժումը  փոխեց Շահեն Մեղրյանի կյանքի ճանահարհը: Այսօր  մենք  նրան հիշում ու պատվում ենք որպես  Ազատագրական շարժման նշանավոր գործիչ, հայդուկապետ:
Շահենը  Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանների  ինքնապաշտպանական  ուժերի հրամանատարն էր:
91-ի սեպտեմբերին նրա ջոկատի կազմակերպած գործողության ադյունքում ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ,  Մանաշիդ գյուղերը:
92-ի  հունիսի 13-ին Շահումյանի բռնի տեղահանումից հետո Հաթերքում Շահենն իր  շուրջ համաղմբած 25 տղաների հետ միասին  մտավ թշնամու թիկունք: Նրանց շնորհիվ ազատագրվեցին  Մարտակերտի մի շարք գյուղեր:
93-ի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը, գրավվեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները:
Շահենը պատրաստվում էր Հայստանից վերադառնալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց , ավաղ, 1993 թվականի ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով  մի քանի տղաների  հետ գալիս էր Երևան, ուղղաթիռը հարձակման ենթարկվեց, բոլորը զոհվեցին, այդ թվում նաև Շահենի որդին:

Ցուցադրել ավելի
Back to top button