ԿարևորՄշակույթ

Մեծ Բրիտանիայում այսօր հրաժեշտ են տալիս Երկաթե Լեդիին

Այսօր Լոնդոնում հրաժեշտ են տալիս Մարգրեթ Թեթչերին: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը գլխուղեղի կաթվածից մահացել էր ապրիլի 8-ին` 88 տարեկանում: Թեթչերը ղեկավարել է երկրի կառավարությունը 1979-90 թվականներին և Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին և դեռևս միակ կին վարչապետն է: Մարգրետ Թեթչերի թաղման արարողությանը սպասվում է, որ կմասնակցեն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և բրիտանական կառավարության անդամաները վարչապետ` Դեյվիդ Կեմերոնի գլխավորությամբ:

Թաղման թափորն իր երթը կսկսի Վեստմինսթերյան պալատից, կշարժվի դեպի Սուրբ Կլեմենտոսի եկեղեցի, այնտեղ դագաղը կտեղափոխվի հրետանային հրետասայլի վրա և երթը կշարունակվի դեպի Սուրբ Պետրոսի տաճար: Թաղման արարողության ողջ ընթացքում կլռեն Բրիտանական խորհրդարանի շենքի մոտ գտնվող Բիգ-Բեն աշտարակի ժամացույցի զանգերը, որոնք հնչում են ամեն 15 րոպեն մեկ: Վերջին անգամ դրանք լռել են 1965-ին՝ Ուինսթոն Չերչիլի թաղման ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button