ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյան.«Հայկական ֆուտբոլն առայժմ այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել իտալական La Gazetta dello Sport թերթին, որտեղ խոսել է հայկական ֆուտբոլի եւ այլ առաջնությունների մասին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Հայաստանի բարձրագույն լիգայի մասին Մխիթարյանը մասնավորապես ասել է, որ հայկական ֆուտբոլն առայժմ այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ: «Երիտասարդները փորձում են տեղափոխվել բարձրակարգ ակումբներ եւ հանդես գալ այլ առաջնություններում: Դա ինձ մոտ ստացվեց»,-նշել է Մխիթարյանը: Նա նաեւ քիչ է համարել Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմերի թիվը: Խոսելով եվրոպական առաջնությունների մասին` Մխիթարյանն առանձնացրել է Անգլիայի, Իտալայի եւ Իսպանիայի առաջնությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button