Քաղաքական

Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:

Էդվարդ Նալբանդյանը  դեսպան Դեշիցային ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Անդրեյ Դեշիցան նշեց, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ կապված հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button