Քաղաքական

Հայաստանը երեք նոր դեսպանություններ է բացում

Հայաստանը դեսպանատներ է բացում Մեքսիկայում, Շվեդիայիում եւ Ինդոնեզիայում։

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են նախագահական կայքում։

Կառավարությունը նախագահի այս հրամանագրերի նախագծերին հավանություն էր տվել մարտի 28- ին՝ նաեւ պարզաբանելով, թե ինչու են ստեղծվում այս դիվանագիտական առաքելությունները։

«Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական շփումներն ակտիվացել են հատկապես վերջին 7-8 տարիներին։ Շվեդիան Սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։
Դեսպանություն է բացվում Մեքսիկայի Միացյալ Նահանգներում` հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանի դիվանագիտական ծածկույթ ընդգրկվեն նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։
Երրորդ երկիրը, որտեղ Հայաստանի դեսպանություն է ստեղծվում, Ինդոնեզիայի Հանրապետությունն է։ Այս երկիրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, որն աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է»։

Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունից

Ցուցադրել ավելի
Back to top button