Քաղաքական

ՀԱԿ.Մինչև չփոխվի կառավարման համակարգը որևիցե հաջողության չենք կարող հասնել

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական 42 հոգանոց ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս ընտրություններն ավելի շատ քաղաքական ընտրություններ են, այլ ոչ թե ավագանու կամ ղեկավարի: Ավագանու ընտրություններում Կոնգրեսը ներկայանում է 2 մասից բաժանված ծրագրով, որը կվերաբերի քաղաքական և քաղաքային տնտեսության հարցերին: Վահագն Խաչատրյանն ասել է, որ ՀԱԿ-ը հայտնի է ոչ թե դահլիճային, այլ ավելի շատ բակային, հրապարակային հանդիպումներով: ՀՀ-ում ինչպիսի ընտրություններ էլ որ լինեն, ՀԱԿ-ը համոզված է, որ որևիցե հաջողության չեն կարող հասնել մինչև չփոխվի կառավարման համակարգը:

Ցուցադրել ավելի
Back to top button