Հասարակություն

Գյումրիում նռնակի պայթյունի պատճառը անպատասխան սերն էր

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

Ապրիլի 16-ին, ժամը 22.23-ին արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում նախնական տվյալներով պայթել է նռնակ, կա 3 տուժած։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ բնակարանում պայթել է «Ֆ-1» տիպի նռնակ։

Back to top button