ԿարևորՀասարակություն

Գյուղնախարարությունը զգուշացնում է ցրտարահարությունից

ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության համաձայն՝ հանրապետության Տավուշի, Լոռու մարզերում և Սյունիքի նախալեռներում ապրիլի 17-20-ը գիշերվա երկրորդ կեսից հետո սպասվում է ջերմաստիջանի անկում` օդում մինչև 0  -2C0 ։

Գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացնում է, որ նշված տարածաշրջաններում ցրտահարության հետևանքով կարող են տուժել ծաղկման փուլում գտնվող պտղատու այգիները:
Հնարավոր վնասները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է այգիներին հարակից ճանապարհների եզրերին կուտակել կիսաչոր բուսական մնացորդներ, պատրաստել ծխակույտեր և դրանք տեղակայելով քամու ուղղությամբ այրել` այնպես, որպեսզի ամբողջ այգին պատվի կայուն ծխածածկույթով:
Այնտեղ, որտեղ կա ոռոգման հնարավորություն, խորհուրդ է տրվում այգին առատ ոռոգել:
Առաջարկվող միջոցառումները պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպելու դեպքում կարելի է նույնիսկ բացառել վնասը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button