ԿարևորՄիջազգային

Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 176-ի

Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 176-ի: Նրանցից 17-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Ամերիկյան իշխանությունները դիմել են մարաթոնի հանդիսականներին՝ պայթյուններից առաջ և հետո բջջայիններից արված լուսանկարներն ու տեսագրությունները հատուկ ծառայություններին տրամադրելու խնդրանքով: Վերջին 12 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին և իրականացնողներին Հետաքննությունների դաշնային բյուրոյին դեռևս չի հաջողվել հայտնաբերել,-հայտնում է Vesti-ն: Ահաբեկչության ձեռագիրը ծայրաստիճան դժվարընթեռնելի է:

Առաջնահերթ վարկած դեռևս չկա: Քննվում է «Ալ-Քաիդայի» հարձակման վարկածը: Սակայն հատուկ ծառայությունների վետերանները նշում են, որ ռումբերը պատրաստված են եղել սիրողական մակարդակով: Հետաքննության երկրորդ վարկածն ուղղվում է տեղի ծայրահեղական խմբերի կողմը: ՀԴԲ-ի գործակալ Ռիչարդ Դելորիերը վստահեցրել է, որ հետաքննությունը չի սահմանափակվի Բոստոնի կամ նահանգի տարածքով: Նրա խոսքով՝ դա կլինի մասշտաբային գործողություն: Նա խոստացել է՝ ահաբեկչության կազմակերպիչներին «դուրս բերել նույնիսկ գետնի տակից»: Նշենք, որ մինչև ապրիլի 20-ը Սպիտակ տան և մյուս պետհաստատությունների դրոշները իջեցված կլինեն:

Back to top button