ԿարևորՔաղաքական

ՍԴ-ն քննության է առնում ԱԺ պատգամավորների հայցը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր քննության է առել ԱԺ պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը: Պատգամավորները կարծում են, որ կանոնակարգի հիշյալ հոդվածը հակասում է Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին: Սահմանադրական դատարան դիմելու առիթը 2012-ի նոյեմբերի 21-ին ԱԺ 4 խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստն է, որը չկայացավ քվորումի բացակայության պատճառով. նիստին չմասնակցեցին ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:

Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը, որպես պատասխանող կողմ ներկայացել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Կողմերը ներկայացրել են իրենց հիմնավորումները, ինչից հետո ՍԴ անդամներն անցել են խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ցուցադրել ավելի
Back to top button