Մշակույթ

Մեկնարկել է «Վերածնունդ» 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնը

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»-Գյումրի

ԱՊՀ Մշակութային մայրաքաղաքի ամենամեծ մշակութային փառատոնի՝ Վերածննդի գույները, հնչյուններն ու տրամադրություններն ամենուր են: Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ, ապրիլի 9-ից Գյումրիում մեկնարկել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցութ-փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110 եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:

Այս տարի մասնակիցների թիվը գերազանցում է 2000-ը, մրցույթներն անցկացվում են 13 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով, ավելացել է նաեւ մասնակից երկրների թիվը: Վերածննդի հանդիսավոր մեկնարկը տրվեց Գումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնի ավարտին 13 անվանակարգում բացարձակ հաղթողները կարժանանան մեծ մրցանակի, 48 ենթաանվանակարգերում հաղթողներն էլ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մեդալների, դիպլոմների եւ«Վերածնունդ» 5-րդ միջազգային մրցույթ փառատոնի դափնեկրի կոչման:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button