ԿարևորՄիջազգային
Հզոր երկրաշարժ Իրանում. զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների


Իրանում այսօր 7,8 մագիտուդ հզորությամբ երկրաշարժ է արձանագրել ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ամերիկացի սեյսմոլոգների տեղեկություններով՝ էպիկենտրոնը գտնվում է Իրանի Զահադան քաղաքից 200 կմ հարավ- արեւելք։ Ցնցումները արձանագրվել են Երեւանի ժամանակով 14.44- ին, դրանք զգացվել են նաեւ հարեւան երկրներում, մասնավորապես՝ Հնդկաստանի մայրաքաղաքում՝ Նյու Դելիում։
«ՌԻԱ- Նովոստին» իրանական իշխանություններին հղում անելով հայտում է, որ երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների։