ԿարևորՄիջազգային
Հայ քահանան Բոստոնում պայթյունից 9 մետր հեռավորության վրա էր


Ֆրեզնոյի նախկին բնակիչ, Մասաչուսեթսի նահանգի Բելմոնտ քաղաքի հայկական առաջին եկեղեցու քահանա Գրիգոր Հարությունյանն իր ընտանիքի հետ եղել է Բոստոնում երեկ տեղի ունեցած երկրորդ պայթյունից 9 մետր հեռավորության վրա, գրում է «Fresno Bee» թերթը։
«Անհավանական է։ Ես չեն ցանկանում ասել, թե ինչ եմ տեսել»,- ասել է քահանան՝ մեջբերելով իր 9- ամյա դստեր խոսքերը. «Դուք չեն ցանկանա լսել այն, ինչ ես տեսել եմ»։
Հարությունյանն առաջին անգամ էր ներկա բոստոնյան մարաթոնին իր կնոջ՝ Սոսիի եւ երեք փոքր երեխաների հետ։
Քահանան ու իր հնգամյա որդին եղել են բանկոմատի խցիկում, երբ որոտացել է ռումբը։ Երկրորդ պայթյունի ժամանակ նրանց է միացել կինը մյուս երեխաների հետ միասին։