ԿարևորՏնտեսական

Ընտրական գործընթացները չեն ազդում անշարժ գույքի շուկայի վրա. ինչո՞ւ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Անշարժ գույքի շուկայի վրա ընտրական գործընթացների ազդեցության մասին են այսօր խոսել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: Մասնագետների գնահատմամբ` այս տարվա ընտրական գործընթացները գրեթե ազդեցություն չեն թողել անշարժ գույքի շուկայի վրա:
Պատճառներից մեկն այն է, որ բանկերը մինիմալ ծրագրերով են առաջնորդվում եւ չկա դրված մաքսիմալ ծրագիր: 

Պատճառներիծ են նաեւ մի քանի քաղաքական կուսակցությունների՝ ընտրություններին չմասնակցելը,  նույն ակտիվությամբ չմասնակցեցին ընտրություններին, ՀՀԿ- ն փորձեց առանձնապես չօգտվել օլիգարխիկ եւ խոշոր բիզնեսի ներկայությունից։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ պատճառներից է նաեւ ընտրական տեխնոլոգիաների բավականին կատարելագործումը, որի պայմաններում վեյրիվարումների ռիսկեր չեն եղել:
Հայաստանի գործատուների միության նախագահը նաեւ արձանագրվել, որ չի հաջողվել այդպես էլ ձեւավորել միջին խավ: «Պետք է թողնել, որ փոքր բիզնեսը զարգանա»,-շեշտեց Մակարյանը:
Նրա խոսքով` ոլորտի խնդիրները բերել են նրան, որ Հայաստանում գործազրկությունը նույն մակարդակի վրա է մնացել։

Back to top button