Քաղաքական

ԲՀԿ համամասնական ցուցակը նախորդի համեմատ 90 տոկոսով փոխվել է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Մայիսի 5- ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ն նաև նախորդ ավագանիում էր ներկայացված: Համամասնական ցուցակն այս անգամ  90 տոկոսով փոխվել է։ Կուսակցությունն էլ ակտիվորեն ներգրավված է նախընտրական քարոզարշավին: Տիգրան Ուրիխանյանը  Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը բավարար է գնահատում, միաժամանակ նկատելով, որ դեռ անելիքներ շատ ունեն։
«ՀԱԿ- ի ու մյուս շահագրգիռ ուժերի հետ ԲՀԿ համագործակցությունը, հարաբերությունները տեղի են ունենում և կարող են տեղի ունենալ այն ընդհանուր շահերի շուրջ, որոնք հստակ տեսանելի ու շոշափելի են ընտրողների, ժողովրդի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button