Հասարակություն

«Արաբոյի» հրամանատարը բացահայտում է Մարտունաշենի անկման պատճառները

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

1991 թվականի օգոստոսին վիճակը Մարտունաշենում և Գետաշենում օրհասական էր: «Արաբո» ջոկատին առաջարկվում է 5 օր պաշտպանել Մարտունաշենը, որպեսզի  ադրբեջանական ՕՄՕՆ- ն  իր ամբողջ ուժով չհարձակվի Շահումյանի վրա: Շատ մարդիկ հանձ չէին առնում գնալ կռվի դաշտ, ասում է ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և հավելում, որ իրենք գնացին և 7ամիս 18 օր կռվեցին Մարտունաշենում:
Այն խոստումները, թե Մարտունաշենի պաշտպանության համար  փոխարինող ջոկատ է ուղարկվելու, չիրականացան:

«Մենք արաբոյականներով մնացինք և մեր թիվը հասնում էր 25-ի 30-ի 40-ի. նայած թե ինչքան թիվ էր պահանջում իրավիճակը»։
Ադրբեջանական ՕՄՕՆ- ը հարձակվում է Մարտունաշենի վրա, քանի որ գյուղը փոքր էր, ադրբեջանցիները փորձում էին ջարդել Մարտունաշենը Գետաշենի հարցերը հեշտ լուծելու համար, պատմում է ջոկատի հրամանատարը: 

Ապրիլի 19-ին  վիրավորվեցին 3 արաբոյական, գետաշենցի քեռի Եղիշը և հենց ինքը՝ ջոկատի հրամանատարը:։
Հրահանգ տրվեց, վերջին ուղղաթիռով վիրավորված արաբոյականները տեղափոխվեցին Հայաստան: Փակվում է օդային ճանապարհը և փոխարինող ջոկատը չի կարողանում գնալ Մարտունաշեն:
Մանվել Եղիազարյանը հայտարարում է, որ մինչև ապրիլի 20- ը Մարտունաշեն գյուղում եղել են արաբոյականներն ու Սպիտակի ջոկատի տղաները ու վրդովված ասում, որ պատմությունն այսօր աղավաղվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button