Քաղաքական
«Առաքելությունը» 6 տոկոս ձայն է ակնկալում


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթից հետո «Առաքելություն» կուսակցությունն ակնկալում է հավաքել նվազագույնը 6 տոկոս ձայն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը:
Երևանի տարբեր վարչական շրջաններում ունեցած հանդիպումներից հետո Առաքելյանն արձանագրել է իրենց նախընտրական ծրագրի նկատմամբ հասարակության հետաքրքրության ավելացում։