ԿարևորՀասարակություն

Այս տարի դիմորդների թիվը բուհերի տեղերից փոքր է

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/04/160413exams.mp3
Հունիսին մեկնարկվող միասնական քննություններն արդեն մտել են նախաքննական փուլ: Ավարտվել է առաջին փուլի հայտագրումն ու ճշգրտման փուլը, որի ժամանակ շրջանավարտն իրավունք ունի ընդհանրապես հրաժարվել նախապես որոշած քննությունից և նոր դիմում- հայտ լրացնել: Այժմ տվյալների բազավորման ու մուտքագրման փուլն է, որի հիմիան վրա կտպագրվեն քննական թեստերը:
Նշենք, որ այս տարի ձևավորվել է   միասնական քննական 
34 կենտրոն՝ անցյալ տարվա 40-ի փոխարեն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը, այս տարի քննությունների անցկացման կարգում որևէ փոփոխություն չի կատարվել: Միակ փոփոխությունը վերաբերում է դիմորդների նախապատրաստման քննություններին։

Փորձնական քննությանը, ի դեպ, դիմորդները կարող են մասնակցել ըստ ցանկության և դրանք կանցկացվեն առաջիկա շաբաթվանից: Ինչ վերաբերում է արդեն իրական քննություններին, ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանի տեղեկացմամբ` նախնական տվյալներով՝ առաջին փուլի դիմորդները 15000-ն են, իսկ դա նշանակում է, որ դիմորդների թիվը շատ ավելի փոքր է,  քան՝ բուհերում տրամադրվող ընդունելության տեղերը:
Նշենք, որ անցյալ տարի 1-ին փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քանի 16000 դիմորդ։

Ի դեպ՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամենամեծ թվով հայտերը ներկայացվել են հայոց լեզու և գրականությունից` ավելի քան 9000 դիմորդ: 2-րդ տեղում մաթեմատիկան է, 3-րդում` օտար լեզուները։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում դարձյալ աղմուկ կար շտեմարաններում առկա առաջադրանքների և վրիպակների շուրջ: «Ռադիոլուրի» հարցին, թե ինչ է արվել այս ուղղությամբ և արդյոք շտկվել են այդ առաջադրանքները, ԳԹԿ ատաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը հավաստիացրեց, որ քննարկումների արդյունքում բավականին առաջադրանքներ մասնագետների կողմից վերանայվեցին։

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button