ԿարևորՀասարակություն

ԱԳՆ.«Բոստոնում տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի վերաբերյալ տեղեկություն չկա»

Բոստոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան,-տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Վաշինգոտնում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանությունների հետ»,- ասված է ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ամերիկյան Բոստոն քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 120-ը, զոհերի հստակ թիվ չի նշվում: Ըստ BBC-ի էլ, տուժածներից 8-երեխաներ են:
Նշվում է, որ վերջին 11 տարվա մեջ ԱՄՆ տարածքում սա ամենամասշտաբային ահաբեկչությունն է: Ամերիկայի իշխանությունները բոստոնյան պայթյունները պաշտոնապես ահաբեկչություն են որակել: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հրահանգել է երկրում մտցնել անվտանգության ուժեղացված ռեժիմ: Վերջին տասնմեկ տարիների կտրվածքով սա ամենալայնամասշատաբ ահաբեկչությունն է ԱՄՆ-ում:

Ցուցադրել ավելի
Back to top button