ԿարևորՔաղաքական

Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդատվական խմբի նիստը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Այսօր ԱԱԽ-ում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն խորհրդատվական խմբի նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Խմբի հրապարակած 2012 թվականի տարեկան զեկույցին, ինչպես նաև մատնանշվել են առաջիկա անելիքնեը: Հայաստանը պատրաստվում է այս տարվա վերջին նախատեսված վիլնյուսյան գագաթնաժողովին ու կարևորում ասոցացման համաձայնագրի կնքումը:

Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր փուլ են թևախոխում, մշակվել է համագոծակցության նոր ճանապարհային քարտեզ, ինչը հնարավորություն կտա Վիլնյուսում նախատեսված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում քաղաքական ասոցացման համաձայնագիր ստորագրել, հույս հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նպատակների իրագործման` ասոցացման համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է խորհրդատվական խմբի աջակցությունը, քանի որ ասոցացման համաձայնագիր նշանակում է հազար 200 նոր օրենքների ընդունում: Հայասստանում ԵՄ-յան պատվիարակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց այն ոլորտները, որտեղ Հայաստանը առաջընթաց է արձանագրել.

«Աառնձնահատուկկ ատաջընթաց ենք նկատում մարդու իրավունքների, ազատ տեղաշարժի և խորհրդարանական հարաբերությունների բնագավառում»:

Տրայան Հրիսթեան խոսեց նաև ապագայի համագործակության առաջնայնությունների մասին. ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի միջոցով Հայաստանին օժանդակություն է տրամադրվում եվրաինտեգրման ճանապարհին և Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեռկավարի խոսքով արդեն ժամանակն է առաջընթաց գրանցելու նաև ասոցացման համաձայնագրի ստորագրմանը հասնելու ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button