ԿարևորՄիջազգային

Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթել է Նիկոլաս Մադուրոն

Վենեսուելայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Նիկոլաս Մադուրոն հաղթանակ է տարել, տեղեկացնում է Взгляд-ը։ Ավելի վաղ Ազգային ընտրական խորհուրդը հայտարարել էր իշխանության թեկնածուի՝ հանգուցյալ Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին։
Քվեարկության նախնական արդյունքները ներկայացվել են նախատեսված ժամից ավելի ուշ։ Ըստ դրանց՝ Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 50,76%-ը, իսկ ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի օգտին՝ 49.07%-ը։
Ընդհանուր առմամբ՝ ընտրությանը մասնակցել է 18.8 մլն մարդ։ Մինչև ընտրության արդյունքների ամփոփումը, Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրո Խորխե Ռոդրիգեսի շտաբը կոչ էր արել թեկնածուի կողմնակիցներին փողոց դուրս գալ և սպասել արդյունքներին։Մադուրոյի հազարավոր կողմնակիցներ լսել էին այդ կոչը և ընտրության արդյունքների մասին տեղեկությանը սպասել Ուգո Չավեսի թաղված վայրի մոտակայքում։

Back to top button