Միջազգային

Մուբարաքն ազատ արձակվեց

Եգիպտոսի դատարանն այսօր որոշել է ազատ արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 2011 թ. զանգվածային հուզումների ժամանակ խաղաղ ցուցարարների սպանության գործով։

Սակայն Մուբարաքը չի կարող բանտից դուրս գալ, քանի որ գտնվում է հետաքննության մեջ մի քանի այլ գործերով։

Անցած տարի Մուբարաքն ու ներքին գործերի նախկին նախարար Հիբաբ Ադլին դատապարտվել էին ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով ցուցարարների սպանության մեջ, սակայն վերաքննիչ դատարանը ընթացակարգային խախտումների պատճառով որոշել էր վերանայել գործը։

Ցուցադրել ավելի
Back to top button