Քաղաքական

Հայ- թուրքական հարաբերությունները պետք է կարգավորել մինչեւ 2015 թ.

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է ջերմանան մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, հակառակ դեպքում այդ հարցի շուրջ առաջընթաց տեղի չի ունենա, «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում ասել է Օքսֆորդի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ Նիլ Մաքֆարլեյնը։
Նրա համոզմամբ` հարաբերությունների բարելավման հնարավորությունը հիմնականում կախված է նրանից, թե Հայաստանն ու  Սփյուռքը Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ինչ միջոցառումներ կկազմակերպեն։
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է անորոշ ժամկետով։ Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ դժվար թե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայկական կողմի համար ընդունելի փաստաթուղթը։ Երևանն էլ իր հերթին չի ստորագրի այն՝ Անկարայի առաջադրած նախապայմաններով։ Հարաբերությունների կարգավորումը երկաստիճան գործընթաց է։ Առաջինն այսպես կոչված «վերին» կարգավորումն է՝ արձանագրություններով, իսկ «ստորինը» միջոցառումներ են, որոնք ավելի ցածր մակարդակով են և ուղղված են երկկողմ հարաբերությունների պրակտիկ բարելավմանը՝ օդային հաղորդակցություն, այցագրային հարցեր, առևտուր, մշակութային, կապերի ամրապնդում և այլն»,-ասել է փորձագետը:
Նրա համոզմամբ՝ այսպես կոչված ստորին կարգավորումը այս պահին ավելի արդյունավետ կարող է լինել։

Ցուցադրել ավելի
Back to top button