Միջազգային

Թուրք դաշնակահարը դատապարտվեց ազատազրկման

Թուրքական արդարադատությունն այսօր հանրահայտ թուրք դաշնակահար Ֆազըլ Սային  դատապարտել է 10 ամսվա պայմանական ազատազրկման՝ «կրոնական արժեքները վիրավորելու համար:
CNN Turk-ը հայտնում է, որ   Ստամբուլի դատարանը նրան մեղադրել է Twitter-ում  «իսլամի հասցեին սադրիչ նկատողություններ անելու համար»։
Ֆազըլը, ով չի թաքցնում իր հակակրանքն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդեպ և այդ քաղաքական կառույցի գլխավոր քննադատներից մեկն է, հերքել է իր թշնամական վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ։
Դաշնակահարի փաստաբանն ասել է, որ դատարանի որոշումն իրենք մտադիր են բողոքարկել։

Ցուցադրել ավելի
Back to top button