

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի Հայաստան այցը շատ հաջող է անցել, լրագրողներին ասել է նրա առաջին տեղակալ Դավիդ Զալքալիանին։
Նրա խոսքով՝ Մայա Փանջիկիձեն Հայաստանի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումներում քննարկել է երկկող համագործակցության՝ այդ թվում տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության շուրջ հարցեր։
«Կողմերն ընդգծել են համագործակցության խորացման նշանակությունը եւ ուշադրությունը դարձրել, որ բարձր մակարդակի հանդիպումները պետք է լինեն ավանդական եւ ավելի հաճախակի»,- ասել է փոխարտգործնախարարը։