ԿարևորՄշակույթ

«Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփում`

Ապրիլի 22-ին Թաիլանդի թագավորության մայրաքաղաք Բանգկոկում տեղի կունենա «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփում և տիտղոսի փոխանցում Երևանից Բանգկոկին: Այդ օրը կներկայացվեն տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, կամփոփվեն արդյունքները, կցուցադրվի ամփոփիչ ֆիլմ, և «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը հանդիսավոր կերպով կփոխանցվի 2013 թ. գրքի մայրաքաղաք Բանգկոկին: Միջոցառման շրջանակներում ապրիլի 22-ին և 23-ին Բանգկոկում տեղի կունանա տոնական համերգ, որին կմասնակցեն Ինգա և Անուշ Արշակյանները: Այս մասին տեղեկանում ենք Արշակյան քույրերի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը ստանձնել էր 2012-ի ապրիլի 22-ին` այսպիսով դառնալով Գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաքը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button