ԿարևորՄիջազգային

Երկու ուժգին պայթյուն՝ Բոստոնի մարաթոնի եզրագծին. երկու զոհ, 23 վիրավոր

Երկու ուժգին պայթյուն է տեղի ունեցել այսօր՝ ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի եզրագծին, հաղորդում է Associated Press-ը: Հաղորդվում է մեծ թվով վիրավորների մասին: Կան արդյոք զոհեր, այս պահին դեռ հայտնի չէ: Առաջին պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 15.00-ին, այն պահին երբ հաղթողը հատել է եզրագծի ժապավենը: Վայրկյաններ անց արդեն որոտացել է երկրորդ պայթյունը: Նշենք, որ Բոստոնի մարաթոնն այս տարի անցկացվել է արդեն 117-րդ անգամ, որին մասնակցել են ավելի քան 24 հազար մարզիկներ, իսկ միջոցառմանը հետեւել է տասնյակ հազար հանիդսատես:  Այս պահի դրությամբ արդեն հաղորդվում է 2 զոհի եւ 23 վիրավորի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button