Միջազգային

Գաբալան ռուս- ադրբեջանական խնդիրներ չի առաջացնի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի հարցը ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ չի առաջացրել։
Այն, հիշեցնենք, ռուսական կողմն այլևս չի վարձակալում, քանի  որ Բաքուն շեշտակի բարձրացրել էր կայանի օգտագործման վարձավճարը:
«Մենք ռուսական տեխնիկան գնում ենք նույն գնով, ինչ ողջ աշխարհը։ Կարծում ենք, որ Գաբալայի ռատիոտեղորոշման կայանի վարձավճարը ևս պետք է համապատասխանի աշխարհում ընդունված չափանիշներին: Բոլորը, այդ թվում Ռուսաստանը, հասկանում են, որ վարձակալության գինը, մեղմ ասած, սիմվոլիկ էր »,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե Բաքուն այդ որոշումը կայացրել է ԱՄՆ ճնշման ներքո։
«Ոչ ոք մեզ չի կարող ստիպել ինչ-որ բան անել մեր ռազմավարական գործընկերոջ դեմ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ցուցադրել ավելի
Back to top button