Քաղաքական

«Առաքելության» համար քարոզարշավի առաջին շաբաթը հաջող էր

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Անցած շաբաթ մեկնարկած քարոզարշավն «Առաքելություն» կուսակցության համար անցավ դրական, «Ռադիոլուրին» ասաց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Առաջին մեկ-երկու օրը փակցվեցին քարոզչական պաստառները, այնուհետև մեկնարկեցին բակային հանդիպումները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:
Կուսակցության անդամները բաժանում են ընտրողներին «Առաքելության» նախընրական ծրագիրը, ծանոթանում են տեղերում առկա խնդիրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button