Հասարակություն
Աղավնատան եւ Գայի խաղողի այգիները կքանդվեն


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքների խաղողի այգիներին վնասում է ֆիլոքսերա վնասատուն, որը չարիք է խաղողի այգիների համար։
Վնասատուի դեմ պայքարելու և վարակը չտարածելու նպատակով պետք է քանդվեն բերքատու այգիները, ախտահանվի հողը և 3 տարի չմշակվի, որպեսզի լրիվ ոչնչանա լվիճը և վտանգ չսպառնա մարզի մյուս այգեգործական տնտեսություններին:
Կառավարությունը միջոցներ է հատկացրել այգետերերին խաղողի այգիները քանդելու համար, ինչպես նաև 3 տարվա կտրվածքով փոխհատուցում` յուրաքանչյուր տարում 1 հա-ի հաշվարկով՝ 1 մլն. 60 հազար դրամ: