Միջազգային

Ազնավուրը քննադատում է Օլանդին

Աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը ֆրանսիական RTL հեռուստաալիքի եթերում քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ նախընտրական խոստումը չկատարելու  և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չընդունելու համար:
Ազնավուրը հորդորել է Ֆրանսիայի նախագահին և նրա ղեկավարած սոցիալիստական կուսակցությանը փոխել դիրքորոշումն ու օրինագիծն ընդունել կարճ ժամկետներում:
«Սոցիալիստական կուսակցությունն ինձ նյարդայնացնում է։ Ամեն անգամ, երբ խոսքը հայերին է վերաբերվում, նրանք քվեարկում են մեր դեմ»,- ընդգծել է աշխարհահռչակ շանսոնիեն:

Back to top button