Հասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վերա Հակոբյանին` ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգելի տիկին Հակոբյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք անցել ենք երկար, հարուստ ու հետաքրքիր ստեղծագործական ուղի՝ նորովի ներկայացնելով ու մեկնաբանելով հայ պոեզիան ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Որպես ասմունքող եւ հաղորդավար՝ Դուք արժանիորեն վաստակել եք մեր հանդիսատեսի սերն ու համակրանքը: Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ երջանիկ կյանք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button