Հասարակություն

Մահացել է Արամայիս Միրզախանյանը

Ապրիլի 11-ին, կյանքի 71-րդ տարում, Շվեդիայում, վաղաժամ մահացել է մտավորական և հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանը: Արամայիս Միրզախանյանը ծանոթ է Իրանի, Հայաստանի, Արցախի և եվրոպական երկրների հայ հանրությանը: Նա իր կյանքի շուրջ 45 տարին նվիրեց հայությունը տագնապեցնող և հուզող հարցերին: 80-ական թվականների սկիզբին, Արամայիսը ազդեցիկ մասնակցություն ունեցավ իրանահայ համայնքի ընկերային և հասարակական պայքարում, 80-ական թվականների կեսերից լուռ ու հետևողական կերպով զորակցեց Սփյուռքում ծավալված Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին, հանդգնորեն նպաստեց և պաշտպանեց արցախյան և Հայաստանի քաղաքացիական հասարակական շարժմանը և երբեք չդադարեցրեց գիտնականի իր գործունեությունը Ստոկհոլմի The Royal Institute of Tecnology-ում, այդ ասպարեզում նաև նպաստելով հայրենիքին:

Միրզախանյանը երկար տարիներ աշխատել է որպես խմբագիր, հեղինակել մեծաթիվ գիտական, հասարակական և քաղաքական հոդվածներ և իր բեղմնավոր կյանքի վերջին տարիներին՝ անզիջող կերպով պաշտպանել է հայրենի ժողովրդի քաղաքացիական իրավունքները:

Ցուցադրել ավելի
Back to top button