ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը կրկնեց Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուական ռեկորդը

Այսօր Դոնեցկի «Շախտյորն» Ուկրաինայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում հյուրընկալեց Լուգանսկի «Զարյային» և հաղթեց 3:0 հաշվով: Երկրորդ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը` օգտագործելով Լուիս Ադրիանոյի գերազանց փոխանցումը: Այժմ Հենրիխն իր ակտիվում ունի 22 գոլ և այդ ցուցանիշով արդեն կրկնել է երկրի առաջնությունների ռմբարկուական ռեկորդը:

Ցուցադրել ավելի
Back to top button