Քաղաքական

Դաշնակցությունը պատրաստ է ակտիվ ու բաց բանավեճի

Ալիսա Գևորգյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքների ու առաջիկա անելիքնեի մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, կուսակցության համասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:

Փոփոխությունները սկսել Երևանից ու դրանք տարածել ողջ հանրապետությունում. Երևանի ավագանու ընտրություներին ՀՅԴ-ն մասնակցում ու առաջնորդվում է այս սկզբունքով: Ընտրապայքարին կուսակցությունը պատրաստվել է բծախնդրությամբ և այն կիրականացնի ներդնելով ունեցած ողջ ներուժը: Մայրաքաղաքն արդյունավետ կառավարելու բոլոր շեշտադրումներն ամփոփված են կուսակցության նախընտարակ ծրագրում: «Երևանցիներին կփորձենք համոզել, որ ի վիճակի ենք այս ոլորտում անել ավելին, քան արվում է»,-ասում է խորհրդարանական խմբակցության քարտուղարը: Աղվան Վարդանյանի խոսքով, դաշնակցությունը պատրաստ է ակտիվ և բաց բանավեճի:

Ցուցադրել ավելի
Back to top button