Քաղաքական

ԲՀԿ-ն կարեւորում է Երեանի կանաչապատման հարցը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԲՀԿ-ն Երևան քաղաքի մի շարք խնդիրներից կարևորում է հատկապես էկոլոգիական խնդիրներն ու կանաչապատման հարցը: Այդ նպատակով կուսակցության համամասնական ցուցակով ավագանու թեկնածուներն այսօր Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում կազմակերպել են ծառատունկ: Ծառատունկին մասնակցել է նաև ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Թե կոնկրետ քանի ծառ է նախատեսվում տնկել, նա դժվարացել է հստակ թիվ նշել, միայն ասել է, որ կտնկեն, որքան հնարավոր է և որքան կհասցնեն: Նա նաև հավելել է, որ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում առաջնայնությունը շարունակելու են տալ այս խնդրի լուծմանը, քանի որ այս տարիների ընթացքում այնքան են կանաչը փչացրել ու շինություններ սարքել, որ քաղաքի կլիման փոխվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button