Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերը կշարունակվեն

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած հանրահավաքում իր մոսկովյան այցին չի անդրադարձել։ Նա անդրադարձել է ապրիլի 9- ի իրադարձություններին, նշել, որ շարունակվելու է պայքարը, մարզային այցերը, հաջորդ ուրբաթ «Անի» հյուրանոցում տեղի կունենա քաղաքացիական հավաք, իսկ ապրիլի 24- ին՝ հանրահավաք։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ շեշտել է, որ այն ոստիկանը, ով ապրիլի 9- ին ձեռք է բարձրացրել Երեւանի ընտրություններում «Բարեւ Երեւան» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի վրա, պետք է խոստագույնս պատժվի։

Հատված ժամը 18.00- ի հիմնական թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button